Շվեյցարիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, կորպուսի գեներալ Անդրե Բալտմանը խորհուրդ է տվել Շվեյցարիայի քաղաքացիներին տանն ունենալ խմելու ջրի, պահածոների և վառելափայտի պաշարներ։ Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով վերջին տարիներին աշխարհում անվտանգության վիճակի վատթարացումը, ինչից կարող է տուժել նաև իր երկիրը։
«Արդեն երկու կամ երեք տարի է, ես ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում նոր մարտահրավերներին»,- ասել է հրամանատարը Schweiz am Sonntag-ին տված հարցազրույցում։ «Մեր հասարակությունը դարձել է շատ խոցելի և պատրաստ չէ նոր վտանգներին»,- ասել է Բլատմանը՝ առանձնացնելով կիբերհարձակումներն ու էլեկտրականության անջատումները։ «Մարդու ամենօրյա կարիքների համար անհրաժեշտ է առնվազն 8 լիտր ջուր, որպեսզի խմի, սնունդ պատրաստի, լվացք անի։ Մեկ րոպե պատկերացրեք, թե որքան ջուր է անհրաժեշտ ընտանիքին մի քանի օրվա ընթացքում», — ասել է նա։
Գեներալն ասել է, որ իր տանն ունի 30-40 արկղ խմելու հանքային և մեկ բաք սովորական ջուր։ Նույնը վերաբերում է նաև սննդին և բնակարանը տաքացնելու համար վառելափայտին։