տուն Հասարակություն Շվեյցարացի գիտնականները պլաստիկից ոսկի են ստեղծել

Շվեյցարացի գիտնականները պլաստիկից ոսկի են ստեղծել

223
0

Շվեյցարացի գիտնականներին հաջողվել է ոսկու բոլորովին նոր տեսակ ստանալ։ Նոր նյութը գործնականում չի տարբերվում սովորական ոսկու ձուլակտորից, այն նույնպես կարելի է փայլեցնել կամ պահանջվող ձեւ տալ։ Սակայն նոր ոսկու քաշը տասն անգամ քիչ է, եւ նրա բաղադրության մեջ առկա է պլաստիկ, գրում է news.am-ը՝ հղում կատարելով Planet Today-ին։

Նշվում է սովորական ոսկու մեջ թանկարժեք մետաղի քանակը երեք քառորդ է, իսկ մեկ քառորդը պղինձ է։ Նրա խտությունը մեկ խորանարդ սանտիմետրը 15 գրամ է կազմում։ Նոր ստեղծվածի խտությունը շատ ավելի փոքր է՝ 1,7 գրամ։

Նման թեթեւության գաղտնիքը բավականին պարզ է։ Նոր ոսկու ստեղծման համար գիտնականներն օգտագործել են պոլիմերային լատեքս եւ սպիտակուցային մանրաթելեր։ Այս նոր բանաձեւում սովորական ոսկի էլ է առկա։ Պլաստիկի կառուցվածքում ներմուծված են թանկարժեք քարի փոքրիկ սկավառակներ։

Գիտնականները նշում են, որ իրենց ստեղծածն իր հատկություններով շատ նման է պլաստիկին։ Եթե ձուլակտորն ընկնի ամուր մակերեւույթի վրա, ապա կլսվի այնպիսի ձայն, ինչպիսին կլսվեր պլաստմասայից կտորի ընկնելու դեպքում։ Իսկ արտաքինից նա նույնն է, ինչ սովորական ոսկին։ Ընդ որում, այն կարելի է մշակել եւ ցանկացած տեսք տալ։

Գիտնականները վստահ են, որ նոր ոսկին շատ պահանջված կլինի թանկարժեք զարդերի եւ ժամացույցների ստեղծման ժամանակ։ Դա հնարավորություն կտա թեթեւացնել դրանք, ինչը սակայն բացարձակ չի ազդի արտաքին տեսքի վրա։