Անցած տարի շվեյցարական գնացքներում ուղևորերը թողել են շուրջ 100 հազար իր, որոնցից շուրջ կեսը՝ 51.3 հազարը վերադարձվել է տերերին։ Շվեյցարիայում երեք ամսվա ընթացքում, իրերի տերերին չհայտնաբերելու դեպքում, դրանք վաճառվում են։
Ամենաշատը թողել են բջջային հեռախոսներ՝ 12 հազար սարք։ Ընդ որում՝ խոսքը թանկ մոդելների մասին է։ Օրինակ գնացքներից մեկում հայտնաբերվել է ոսկով և ադամանդներով զարդարված iPhone խելախոս՝ 5.5 հազար դոլար արժողությամբ։ Հայտնաբերվել է նաև մոտ 40 հազար դոար արժողությամբ Quinting ժամացույց։ Ընդ որում՝ այս իրերից և ոչ մեկի համար մարդ չի եկել։
2013-ին գնացքներում հայտնաբերված ամենատարօրինակ իրերից են թղթադրամներ հաշվող սարքը, ոտքի պրոթեզը, հաշմանդամի սայլակը, սեքս-շոփի խաղալիքները, մեծահասկաների խաղալիքները։ Սակայն ամենաարտառոցը՝ ուղևորների կողմից մոռացված աճյունասափորն էր։ Պարզվել է, որ այն դատարկ է եղել, քանի որ դրա տերը հոր աճյունի փոշին լցրել է ծովը՝ կատարելով նրա վերջին կամքը։ Իսկ երբ նրան տեղեկացրել են, որ մոռացված իրը հայտնաբերվել է, ուղևորը պատասխանել է, որ դրա կարիքը չունի և ուղևորատար ընկերությունն այն կարող է պահել իրեն։