տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարական բանկերը կսառեցնեն Յանուկովիչի հաշվեհամարները

Շվեյցարական բանկերը կսառեցնեն Յանուկովիչի հաշվեհամարները

95
0

SWITZERLAND-BANKING-TAX-REGULATE-POLITICS

Շվեյցարիայի կառավարությունը երեկ հայտարարել է, որ հրահանգ է տրվելու երկրի բոլոր բանկերին, որպեսզի սառեցվեն բոլոր այն հաշվեհամարները, որոնք կարող են կապ ունենալ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական UNN գործակալությունը։

Շվեյցարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրե Սիմոնացիի հայտարարության մեջ ասվում է, որ կառավարությունը այդ որոշումն ընդունել է դեռ երեկ։ Բացի այդ, Շվեյցարիայի կառավարությունը հիշեցրել է, որ երկրի բանկերը պետք է ավելի զգույշ լինեն Ուկրաինայից այստեղ փոխանցված միջոցների նկատմամբ։