տուն Քաղաքական Միջազգային Շվեդ գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ ավելի շուտ մահանում

Շվեդ գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ ավելի շուտ մահանում

98
0

Various

Տղամարդիկ ավելի քիչ են ապրում, քան կանայք, և ավելի են հակված քաղցկեղով հիվանդանալուն: Շվեդ գիտնականները փորձել են գտնել այս ֆենոմենի պատասխանը: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Ուսումնասիրելով 70-84 տարեկան 1,6 հազար տարեցների տվյալներ՝ Ուփսալայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր մակարդակը պայմանավորված է տարիքի ընթացքում արյան սպիտակ մասնիկներում` լեյկոցիտներում Y քրոմոսոմի կորստով:

«Այն տղամարդկանց շրջանում, ում մոտ լեյկոցիտներում անհետացել է Y քրոմոսոմը, անալիզները հանձնելուց հետո ապրել են միջինը 5,5 տարի։ Մինչդեռ նրանք, ում մոտ նման երևույթ չի նկատվել, ապրել են միջինը 11 տարի», — ասել է գիտնականներից մեկը: