Շվեդ աշակերուհին դիմել է դատարան` դատի տալով Universal Color and Chemicals ընկերությանը ներկի գույնի անվանման համար։ Աշակերտուհին կարծում է, որ անթույլատրելի է, որ բեժ գույնն անվանվում է «մարմնագույն»: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նա դիմել էր մարդու իրավունքների դատարան, որտեղ հաստատել էին, որ «մարմնագույն» եզրույթը ռասիստական է: Աղջկա հայրն ասել է, որ ինքն ունի մուգ մաշկի գույնով աղջիկ, ինչն էլ ստիպել է իր ավագ դստերը դիմել դատարան: Universal Color and Chemicals-ում այս մեղադրանքը չեն մեկնաբանել: