տուն Աշխարհ Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին արտահանձնելու պահանջը

Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին արտահանձնելու պահանջը

195
0

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը  հանձնարարել է կառավարության անդամներին կազմել ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան՝ «Հյուսիսային հոսք-2»-ի համար:

«Կառավարության գործընկերներից կխնդրեի ՝ մի շարք երկրների, այդ թվում ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան գործողություններ կատարող խափանման միջոցներ կիրառելու մասին որոշումներ ընդունել՝ նախագահի նախորդ հրամանագրի շրջանակներում, դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների նկատմամբ ցանկացած այլ սահմանափակիչ միջոցների հնարավորությունները», — ասել է կառավարության ղեկավարը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Риа-ն:

Մեդվեդեւը հավելել է, որ անհրաժեշտ է զեկուցել վերլուծված առաջարկների վերաբերյալ՝ դրանց արդյունավետության տեսանկյունից:

Պատժամիջոցները, ըստ ՌԴ վարչապետի, «հակամրցակցային» են եւ «հարվածում են եվրոպական զգալի երկրների հետաքրքրություններին», ինչպես արդեն հայտարարել են դրանց առաջնորդները:

«Սրանք իսկապես ոչ մրցակցային պայքարի մեթոդներ են, որոնք հակասում են բոլոր միջազգային պայմանագրերին , միջազգային իրավունքի եւ միջազգային առեւտրի սկզբունքներին», — ТАСС-ի փոխանցմամբ,  ավելացրել է Մեդվեդեւը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն, որտեղ ներառվում են  «Հյուսիսային հոսք-2» եւ  «Թուրքական հոսք» գազատարների դեմ պատժամիջոցներ:

Անցկացման  աշխատանքները տանող ընկերությանն ԱՄՆ-ը հանձնարարել է անհապաղ դադարեցնել շինարարությունը:  Allseas ընկերությունը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2»-ի անցկացումով, արդեն դադարեցրել է աշխատանքը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը  հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում սահմանափակումները եւ պատասխանելու է դրանց, եթե դրանք կսպառնան Ռուսաստանի  ազգային հետաքրքրություններին:

Ամերիկյան պատժամիջոցների ու ՌԴ-ի պատասխանների մասին մեկնաբանություն է տվել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրեկի Դեմերը՝ նշելով, որ ԳԴՀ-ն մանրամասնորեն կուսումնասիրի ամերիկյան օրենքներն ու կգնահատի պատժամիջոցների ազդեցությունը նախագծի վրա, այնուհետ որոշում կկայացնի հետագա քայլերի մասին:

КоммерсантЬ-ի տվյալներով, եթե «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցողը թողնի շինարարությունը, Գազպրոմը կավարտի մնացած 130 կիլոմետր խողովակի անցկացումը սեփական խողովակաշարն անցկացնողների օգնությամբ։ Շինարարության արագացմանը կարող է նպաստել Գերմանիայի պրոֆիլային գերատեսչության կողմից «Հյուսիսային հոսք-2»-ը ձմռանն անցկացնելու մասի տրված թույլտվությունը: