Շվեդիայում եղևնիներ արտադրողների միության հողմից հայտարարություն է արվել այն մասին, որ երկրում տարեկան գողացում է մոտ 600 հազար եղևնի: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ եղևնիների գները երկրում թանկ չեն: Ամենաթանկ եղևնին արժե 120 դոլար, իսկ ամենաէժանը՝ 15: Սակայն սրա հետ մեկտեղ շատ շվեդներ նախընտրում են գողանալ ամանորյա եղևնիները:
Միության տվյալների համաձայն՝ երկրում ամեն հինգերորդ ամանորյա եղևնին գողացված է: