Շվեդիայի հյուսիսում գնացքը հարվածել է հազվագյուտ համարվող հյուսիսային եղջերուների մի երամակի, որի հետևանքով կենդանիներից 48-ը մահացել են։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Եղջերուների երամակը շաբաթ օրը փորձել է փախչել գնացքից, սակայն դրան փոխարեն կենդանիները վազել են գնացքի առջևից։ Դեռ 2012 թվականին նմանօրինակ պատահարների զոհ է դարձել 200 եզջերու։
Նշենք, որ հյուսիսային եղջերուները ոչ միայն գրանցված են Միջազգային Կարմիր գրքում, այլև Շվեդիայի հյուսիսային շրջաններում կարևոր դեր են կատարում տեղի բնակչության համար։