տուն Աշխարհ Շվեդիայի հայերը ազերիներին թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը

Շվեդիայի հայերը ազերիներին թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը

338
0

Հուլիսի 21-ին Ստոկհոլմում Շվեդիայի հայերը թույլ չեն տվել ազերիներին մոտենալ Շվեդիայում ՀՀ դեսպանատանը։ Հայ համայնքը շտապ տեղեկություն էր ստացել, որ ազերիները բողոքի ցույց պիտի կազմակերպեն և շարժվեն դեպի ՀՀ դեսպանատուն, և հայերը, շատ արագ ինքնակազմակերպվելով, մեծ թվով համախմբվելով փակեցին դեսպանատան փողոցը։

Ազերիների`ՀՀ դեսպանատանը մոտենալու միտքը հաստատվեց, երբ ընթացքում իրենց ցույցի կողմից մարդիկ եկան ստուգելու իրավիճակը, բայց տեսնելով հայերի ոգին շտապ հեռացան։ Վերջին փորձը կատարվեց իրենց ցույցի ավարտից հետո, երբ որոշեցին ավտոերթով մոտենալ ՀՀ դեսպանատանը, բայց, հայերի կողմից ստանալով բուռն պատասխան, պարզապես մոտակա փողոցով լքեցին տարածքը և հեռացան։ Ադրբեջանցիների համար Շվեդիայում ՀՀ դեսպանատան դուռը հեռվից տեսնելու երազանքը մնաց անկատար, քանի որ հայ քաջերը տեղում մնացին մինչև երեկո։ Ազերիների փորձերը ձախողվեցին` տեսնելով Շվեդիայի հայերի ուժը, ոգին և միասնականությունը։ Այս մասին տեղեկացնում է Տեր Վաղարշ Իսախանյանը: