Լոնդոնում տեղի է ունեցել Empire Magazine ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևներ են ստացել անվանի դերասանները։
«Դարի կինոհերոս» անվանակարգում հաղթել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ Այս մասին հաղորդում է UNN-ը։ «Empire-ի սրբապատկերն» անվանակարգում հաղթել է Հյու Ջեքմանը։
Թոմ Կրուզն ընթերցողների հարցման արդյունքում լավագույնն է ճանաչվել կինոլեգենդ անվանակարգում, իսկ «Empire-ի հերոս» անվանակարգում հաղթել է Սայմոն Փեգը։ «Լավագույն դերասան է» ճանաչվել Ջեյմս ՄաքԷվոյը, իսկ դերասանուհի՝ Էմմա Թոմփսոնը։