Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Instgram-ի իր էջում բացահայտել է «Տերմինատոր» ֆիլմի հինգերորդ մասի անվանումը՝ հրապարակելով լուսանկար նկարահանման հարթակից։
Լուսանկարում երևում է, որ դերասանի բաճկոնի վրա գրված է Terminator Genisys։ «Անհամբեր սպասում եմ ֆիլմի եզրափակիչ տարբերակին։ Վստահ եմ, որ մենք կհիշեցնենք մեր երկրպագուներին, թե ինչու են նրանք սիրում «Տերմինատորը», — գրել է Շվարցենեգերը։
Ակնկալվում է, որ ֆիլմը տեսավարձույթում կհայտնվի 2015 թվականի հուլիսի 1-ին։
Paramount ստուդիայի կողմից նկարահանվող ֆիլմում Սարա և Ջոն Քոնորների դերում նկարահանվել են Քմիլիա Քլարքն ու Ջոյսոն Քլարկը։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։