տուն Լուրեր Շուրջօրա հանրահավաքներ Ազատության հրապարակում

Շուրջօրա հանրահավաքներ Ազատության հրապարակում

64
0

1491624_447554142038314_163937004_n

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հրավիրել էին խորհրդակցություն: Քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, ինչի մասին լրագրողներին մանրամասներ է ներկայացրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այսօր մեր անցկացրած նիստի ընթացքում կայացվել են մի քանի որոշումներ: Մենք, երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք կառավարութանը անվստահություն հայտնելու նախագծի, ինպես նաեւ նոր կառավարության փաթեթը ձեւավորելու վրա, որը կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին եւ վերջին ձեւակերպումներն են արվում»,- ասաց Ա. Ռուստամյանը և ավելացրել է, որ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ Ազատության հրապարակում: Հանրահավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 28-ին եւ կավարտվի ապրիլի 30-ին:

Լրագրողների այն հարցին, թե  եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքը, հնարավո՞ր է ոչ իշխանական խմբակցությունները հետ կանգնեն կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացից, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Ոչ, դա ավելի կխորացնի գործընթացը»: