տուն Լուրեր Շուտով հնարավոր կլինի ստրատոսֆերա ուղևորվել օդապարիկով

Շուտով հնարավոր կլինի ստրատոսֆերա ուղևորվել օդապարիկով

161
0

1382539846 - Copy

Ամերիկյան Paragon Space Development ընկերությունը մատուցում է տիեզերական տուրիզմի նոր տարբերակ: Ընկերությունն առաջարկում է  օդապարիկով ստրատոսֆերա բարձրանալ:

Նոր սերնդի օդապարիկը, որը նախատեսված է ութ հոգու համար, կարող է մինչև 30 կմ բարձրության վրա գտնվել: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, սա կարող է ոչ շատ թանկ այլընտրանք լինել տիեզերական զբոսաշրջությանը:

Օդապարիկը հագեցված կլինի կենսապահովող համակարգով և հնարավորություն կտա ստրատոսֆերա ճանապարհորդել առանց պաշտպանիչ կոստյումի և թթվածնային դիմակի:

 

1382539869 - Copy

1382539902 - Copy

1382539935

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here