տուն Քաղաքական Միջազգային Շուտով հանրությունն ինքը կորոշի՝ ով է հերոս, ով՝ գարշելի ավազակ․ Արսեն Ավակով

Շուտով հանրությունն ինքը կորոշի՝ ով է հերոս, ով՝ գարշելի ավազակ․ Արսեն Ավակով

119
0

84781

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին կհրապարակվի ազգայնական Սաշկո Բիլիի ձերբակալության աուդիո ձայնագրությունը։ Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին ձերբակալություն իրականացնելու ժամանակ Բիլին կրակ էր բացել ոստիկանների վրա և սպանվել վերջիններիս կողմից։

«Բոլոր նրանք, ովքեր իրոք ճշմարտություն են փնտրում Մուզիչկոյի սպանության գործում, կարող են ստանալ այնքան տեղեկություն, որքան ցանկանում են։ ՆԳՆ-ն կբացահայտի բոլոր փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, տեսա և աուդիո ձայնագրությունները։ Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կհանվեն աուդիոֆայլերի գաղտնազերծման արգելքները, դրանք կհրապարակվեն։ Դա հասարակությանը թույլ կտա ավելի շատ տեղեկություններ ստանալ այս գործով անցնողների վերաբերյալ։ Ամեն մեկն ինքը կորոշի, թե ով է հերոսը, իսկ ով՝ գարշելի ավազակ», — գրել է Ավակովը։

Հիշեցնենք, որ երեկ «Աջ սեկտորը», որի առաջնորդներից էր Բիլին, փորձել է գրոհել Գերագույն ռադան, սակայն բանակցությունների արդյունքում նրանք հետ են քաշվել։