տուն Լուրեր Շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները

Շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները

266
0

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի գիտություն կապալառուներին, շինարարական կազմակերպություններին, շահառու այլ խմբերին

?Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները,որոնք անցկացվելու են էլեկտրոնային գնումների՝ Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել առավելագույն մասնակցայնություն ու մրցակցայնություն՝ հորդորում ենք շինարարական կազմակերպություններին ( այդ թվում՝ արտասահմանյան) հետևել գնումների գործընթացում առաջիկա նորություններին և բաց չթողնել հետաքրքրություն ներկայացնող մրցույթները:
?Մրցույթների մասին հայտարարությունները կհրապարակվեն պաշտոնական տեղեկագրում, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի՝ www.gnumner.am կայքում, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում:

‼️Մենք շարունակելու ենք հետամուտ լինել մեր որդեգրած հաշվետվողական և թափանցիկ գործելաոճին »։