տուն Քաղաքական Միջազգային Շունն ու կատուն` բարի ավարտով. 100 հազար մարդ դիտել է այս տեսանյութը

Շունն ու կատուն` բարի ավարտով. 100 հազար մարդ դիտել է այս տեսանյութը

214
0

download

Տաքսա տեսակի Իջի անունը կրող շունն ու Մոլի Ռութ կատուն դարձել են բրիտանացիների սիրված հերոսներն այն բանից հետո, երբ նրանց մասին տեսանյութը հայտնվեց համացանցում: Բանն այն է, որ կենդանիներին հայտնաբերել էին ճամփեզրին: Տաքսան պաշտպանելիս է եղել հետևի վերջույթները խեղված կատվին: Մասնագետները նշում են, որ եթե չլիներ Իջին, ապա Մոլի Ռութը կենդանի չէր մնա: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Այժմ կենդանիները պահվում են հատուկ կացարանում՝ միևնույն վանդակի մեջ: Մասնագետները նշում են, որ երբ իրենք փորձում են մեկուսացնել կենդանիներին մեկը մյուսից, ապա երկուսն էլ նյարդայնանում են: Youtube-ում այս տեսանյութը դիտել է ավելի քան 100 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here