«Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Միխաել Շումախերի առողջական վիճակը առանձնապես չի փոփոխվել։
«Միխաելը դեռ գտնվում է կոմայից աստիճանաբար դուրս գալու վիճակում։ Իրավիճակը չի փոխվել։ Նրա առողջության մասին ցանկացած տեղեկություն, որը կհրապարակվի որեւէ մեկի կողմից, բացի բժիշկներից կամ մենեջմենթից, կհամարվի ապատեղեկատվություն»,- հայտնում է «Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքէջը։
Հիշեցնենք, որ 45-ամյա Շումախերը դահուկներով սահելու ժամանակ ընկել էր՝ գլխով հարվածելով քարերին։