«Ֆերարի» թիմը կոչ է արել իր երկրպագուներին` աջակցել կոմայի մեջ գտնվող իր նախկին ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին։ Այսօր լրանում է Շումախերի 45-ամյակը։ Այս պահին լեգենդար ավտոարշավորդը գտնվում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում՝ կրիտիկական վիճակում։ Բժիշկները դժվարանում են կանխատեսումներ անել նրա առողջական վիճակի մասին։
«Այս դժվարին օրերին և Շումախերի ծննդյան օրվա կապակցությամբ, «Ֆերարիի» ակումբները ցանկանում են հայտնել իրենց աջակցությունը՝ հունվարի 3-ին կազմակերպելով հարգանքի լուռ միջոցառումներ Գրենոբլի հիվանդանոցի մոտ՝ կրելով բացառապես կարմիր հագուստ», — ասվում է թիմի Facebook-ի պաշտոնական էջում։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 30-ին Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել՝ դահուկներով բախվելով մեծ քարերի։ Բժիշկները երկու լուրջ վիրահատություն են կատարել։