«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը հայտարարել է, որ գերմանացի մարզիկի վիճակը շարունակում է կայուն մնալ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Քեմի խոսքերով, 45-ամյա Շումախերի ընտանիքը լիովին վստահում է Գրենոբլի հիվանդանոցի բժիշկներին և և գոհ է նրանց կատարած աշխատանքից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Միխայելը ֆրանսիական Ալպերում դահուկներով վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։