Ֆրանսիացի իրավապահները հարցաքննում են Միխայել Շումախերի որդուն, ով հոր հետ է եղել ողբերգական միջադեպի օրը։ Հիշեցնենք, որ անվանի ավտոարշավորդ, աշախարհի յոթակի չեմպիոն, 45-ամյա Միխայել Շումախերը դահուկներով սահելիս բախվել է քարերին` ստանալով գլխի ծանր վնասվածք։ Բժիշկները դժվարանում են կանխատեսումներ անել: Եթե նույնիսկ նա կենդանի մնա, ապա հետևանքները կուղեկցեն ավտոարշավորդին ամբողջ կյանքի ընթացքում:
Հայտնի է նաև, որ ոստիկանությունն ուսումնասիրում է Շումախերի սաղավարտի վրա տեղադրված տեսախցիկի նյութերը: Ընկնելու պահին սաղավարտը երկու կես էր եղել, սակայն այն փրկել էր ավտոարշավորդի կյանքը, և նա տեղում չէր մահացել: