Ֆորմուլա 1-ի նախկին չեմպիոն, ներկայում գլխուղեղի վնասվածքի պատճառով կոմայի մեջ գտնվող Միխայել Շումախերի որդին` Միք Շումախերը երկրորդ տեղն է զբաղեցրել կարտինգի` WSK սուպեր մասթերսի մրցումներում, որոնք կայացել են իտալական Կաստելետոյում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նրան այս փուլում օգնում է մեխանիկ Պետեր Կայզերը, ով ժամանակին աշխատել է Միքի հոր հետ: