Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, ներկայում ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող Միխայել Շումախերի մամուլի քարտուղար Սաբինա Կիմը հերքել է այն տեղեկությունները, որ մարզիկի կինը պատրաստվում է Շվեյցարիայում իրենց բնակարանը վերածել հիվանդանոցային մեծ պալատի և այնտեղ տեղափոխել կոմայի մեջ գտնվող Շումախերին: Ըստ տեղեկությունների` Շումախերի կինն, իբր, 10 միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսել իրենց առանձնատանը նման փոփոխություններ կատարելու համար:
«Այն լուրերը, թե Կորինան ձևափոխում է տունը, որպեսզի այնտեղ տեղափոխի ենթադրաբար անհույս վիճակում գտնվող Շումախերին, անհիմն են: Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա կարող եմ ասել, որ որոշ նշաններ մեզ հույս են ներշնչում», — ասել է Կիմը: Այս մասին հաղոդում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասել էր գլխուղեղը դեկտեմբերի 9-ին, երբ դահուկներով սահում էր ֆրանսիական Ալպերում: