Միխայել Շումախերի ընտանիքը հայտարարությամբ դիմել է «Ֆորմուլա 1»-ի լեգենդի բոլոր երկրպագուներին: Հայտարարության տեքստը տեղադրված է ավտոարշավի 7-ակի չեմպիոնի պաշտոնական կայքում:
«Մենք կցանկանայինք Միխայելին ուղղված մաղթանքների և դրական էներգիայի համար շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց: Համոզված ենք, որ այդ ամենը նրան արդեն օգնել է», — ասվում է Շումախերների շնորհակալական խոսքում:
Հիշեցնենք, որ գերմանացի մարզիկը 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս գանգուղեղի ծանր վնասվածք էր ստացել ու ընկել կոմայի մեջ, որից կարողացել է դուրս գալ միայն հունիսի 16-ին: