տուն Քաղաքական Միջազգային Շումախերի երկրագուներին կոչ են անում պատրաստվել վատագույնին

Շումախերի երկրագուներին կոչ են անում պատրաստվել վատագույնին

118
0

michael-schumacher-ferrari-741022

ֆորմուլա 1-ի բժշկական փորձագետ Հարի Հարսթայնը կարծիք է հայտնել, որ որքան երկար Շումախերը գտնվի կոմայի մեջ, այնքան կքչանան նրա վերականգնվելու հնարավորությունները:

«Ժամանակի ընթացքում ավելի քիչ հավանական է դառնում, որ Միխայելին կհաջողվի վերադառնալ նորմալ վիճակի», — հայտարարել է Հարսթայնը The Independent-ին: Նա գերմանացի ավտոարշավորդի երկրպագուներին կոչ է արել «պատրաստվել վատագույնին»:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ին Շումախերը վայր էր ընկել դահուկներով վայր ջնելիս` վնասելով գլուխը: Այդ օրվանից նա գտնվում է կոմայում, և բժիշկները քիչ հավանական են համարում, որ նա կարող է դուրս գալ այդ վիճակից: