տուն Սպորտ Շումախերի առողջական վիճակում դրական նշաններ կան

Շումախերի առողջական վիճակում դրական նշաններ կան

78
0

0,,17329968_303,00

Որոշակի դրական առաջընթաց կա ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Շումախերի մենեջեր Սաբինա Կեմին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շումախերը դուրս է եկել կոմայից, սակայն այդ տեղեկությունը շուտով հերքվեց: «Մնեք շարունակում ենք վստահ լինել, որ Միխայելը դուրս է գալու այս վիճակից և ուշքի կգա: Կան որոշակի հուսադրող նշաններ, սակայն մենք հասկանում ենք, որ ներկայում պետք է ավելի համբերատար լինենք», — ասել է Կեմը: «Մենք այս ճակատամարտը տանում ենք նաև բժիշկների թիմի հետ, որոնց վստահում ենք: Եվ այդ մարտ-տևողությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի», — ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Շումախերը դահուկներով վայր է ընկել ֆրանսիական Ալպերում, ինչից հետո հայտնվել է կոմայում: