տուն Սպորտ Շումախերը կտակը գրել էր դեռևս 2010 թվականին

Շումախերը կտակը գրել էր դեռևս 2010 թվականին

169
0

michael-schumacher-wallpaperschumacher-wallpaper---wallpapersiberian-vt0atpel

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերը, ով այժմ գտնվում է կոմայի մեջ՝ դեկտեմբերի վերջում  ֆրանսիական Ալպերում դահուկներով վայր ընկնելուց հետո, թողել է կտակ։ Այս մասին տեղեկացնում է Ole-ն՝ հայտնելով, որ գերմանացին այն կազմել է դեռևս 2010 թվականին, երբ Իսպանիայի Կարթագեն քաղաքում վայր էր ընկել մոտոցիկլից։

Ավտոարշավորդի մահվան դեքում նրա ընտանիքը կստանա մեկ միլիարդ դոլարին համարժեք տարբեր ակտիվներ, այդ թվում՝ հովանավորչական պայմանագրեր, թանկարժեք մեքենաներ, գումար։ Այս ամենը հավասարապես բաշխվելու է նրա կնոջ, որդու և դստեր միջև։

Ներկայումս ավտոարշավորդը գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում, քիչ է հավանականությունը, որ նա դուրս կգա կոմայից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here