Այսօր հայտնի է դարձել, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, գերմանացի անվանի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից և ներկայում գտնվում է Լոզանի հիվանդանոցում` ուր տեղափոխվել է Գրենոբլից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շումախերը գտնվում է Գրենոբլի վերականգնողական կենտրոնում:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի վերջին ֆրանսիական Ալպերում սահելիս Շումախերը ստացել էր գլխի վնասվածք, ինչից հետո ավելի քան 6 ամիս ուշքի չէր գալիս: