Կառավարության ղեկավարը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց կառավարության իրականացրած 100 փաստը:
48-րդը վերաբերում էր շուկայում տեղի ունեցած գնանկմանը, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքներին:
Կարագի շուկայում գնանկման մասին կառավարության ղեկավարն ասաց, որ կարագի գինը նվազել է 16 տոկոսով` հասնելով 3600 դրամի:
Վարչապետն ընդգծեց`շաքարավազի շուկայում երկու տարվա ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը: Վերադասավորման արդյունքում վերջին երկու տարում տեղի է ունեցել 24 տոկոս գնանկում: Գինը հասել է 255 դրամի, իսկ 2018-ին եղել է 350 դրամ:
Հայկ Մագոյան