տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիան անկախության դեպքում չի դառնա Եվրամիության անդամ․ Իսպանիայի վարչապետ

Շոտլանդիան անկախության դեպքում չի դառնա Եվրամիության անդամ․ Իսպանիայի վարչապետ

230
0

3_391

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն ասել է, որ Շոտլանդիան չի դառնա Եվրամիության անդամ, եթե անկախություն ստանա։ Նա հղում է կատարել Եվրամիության ընդլայնման մասին կանոնին, որի համաձայն, եթե ԵՄ անդամ պետության մի մասն անկախություն է ձեռք բերում, ապա մնում է այդ կազմակերպության սահմաններից դուրս։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն նախատեսված է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Եթե Շոտլանդիան դիմի Եմ անդամակցության համար, ապա բոլոր 28 պետությունները, որոնք անդամակցում են Եվրամիությանը, պետք է համաձայնություն տան։ Մեկ պետության մերժման դեպքում Շոտլանդիան չի կարողանա անդամակցել այդ կառույցին։

Շատերն Իսպանիայի վարչապետի հայտարարությունը դիտարկել են որպես յուրօրինակ ուղերձ Իսպանիայի մասն կազմող Կատալոնիային, որը նույնպես պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here