Մեծ Բրիտանիայում սահմանվել է ամենաերկարատև արձագանքի ռեկորդ: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ռեկորդը սահմանվել է շոտլանդական Ինվերգորդոն քաղաքում բարձր լեռնային գոտում գտնվող թունելներից մեկում: Արձագանքի երկարությունը եղել է 112 վայրկյան, ինչը նշանակում է, որ թարմացվել է 1970 թվականին սահմանված ռեկորդը, որը 15 վայրկյան պակաս է տևել: