Շոտլանդիայում որոշել են ավելի լուրջ պայքար մղել պոռնկության դեմ: Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ոստիկանությունից նամակ է ստացել քաղաքի ամենահայտնի սաունաների արտոնագրի երկարացման խնդրանքով միայն այն դեպքում, եթե այնտեղ արգելվի պահպանակների վաճառքը: Այս մասին գրում է The Independent-ը:
Սեքս ոլորտի աշխատակիցները սաունաները հաճախ օգտագործում են իրեց բիզնեսն առաջ տանելու համար: Եթե նման արգելք մտցվի, ապա որոշ սաունաներ կփակվեն, քանի որ կզրկվեն հիմնական հաճախորդներից:
Հասարակական կազմակերպությունները դեմ են արտահայտվել ոստիկանության պահանջին: Նրանց կարծիքով սա կհանգեցնի սեռական ուղով տարածվող հիվանդությունների թվի աճին, իսկ մարմնավաճառները կհայտնվեն փողոցում սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: