Շոտլանդացիների զույգը հրաշքով փրկվել է՝ Մալայզիա մեկնելու համար նախընտրելով այլ ավիաընկերություն։ Հիշեցնենք, որ երեկ Malaysia Airlines-ի ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքում ռուսամետ անջատողականների կողմից արձակված հրթիռից։ Զոհերի թվում նշվում է մոտ 300 անուն։
The Telegraph-ը տեղեկացնում է, որ Բարի և Իզի Սիմերը թռիչքից որոշ ժամանակ առաջ իմացել են, որ Malaysia Airlines-ի ինքնաթիռում տեղ չկա իրենց ըտանիքի համար։ Նրանց առաջարկվել է KLM ավիաընկերության տոմս, որը նույնպես ուղևորվում էր մալայզիական Կուալա Լումպուր։ Ամուսինները խոստովանել են, որ իրենք ամեն անգամ ցնցվում են, երբ հիշում են, որ այդ ինքնաթիռում կարող էր լինել նաև իրենց ընտանիքը։
«Թերևս ինչ-որ մեկն ի վերուստ նայեց մեզ վրա և ասաց՝ «Ձեզ այս թռիչքը պետք չէ»։ Մենք սովորաբար Մալայզիա էինք մեկնում հենց այս ավիաընկերությամբ», — ասել է Իզի Սիմը։
Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։ Բոլորը համարվում են զոհված։