Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շոտլանդական վիսկին կատակով «իսկական սուրբ ջուր» է անվանել: Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ հղում կատարելով Հռոմում Պապական շոտլանդական քոլեջի մասին վավերագրական ֆիլմի ռեժիսոր Թոնի Քիրնիի հայտարարությանը։
Աղբյուրի հաղորդած տեղեկությունների համաձայն, Պապն այս արտահայտությունը արել է սեմինարիստների հետ հանդիպմանը, որոնք իրեն մի շիշ շոտլանդական վիսկի էին նվիրել։