տուն ժամանց Շոու-բիզ Շոու-բիզնեսից ո՞ւմ դեմ է գործ հարցվել. Դավիթ Անանյան

Շոու-բիզնեսից ո՞ւմ դեմ է գործ հարցվել. Դավիթ Անանյան

437
0

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի մեկնաբանել, թե շոու-բիզնեսի որ ներկայացուցիչն է խուսափել եկամուտները հայտարարագրելուց, ում դեմ քրեական գործ է հարուցվել։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։

Անանյանը չհաստատեց և ոչ էլ հերքեց, որ խոսքը Հովհաննիսյանի մասին է, բայց գործից մանրամասներ հաղորդեց․ «Գործը նախաքննության փուլում է, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ պնդել, թե ով է։ Տվեցիք երգչուհու անուն-ազգանուն, բայց ես ընդհանրապես իրավունք չունեմ որևէ ձևով արտահայտվելու, որպեսզի դուք հետևություններ չանեք»,- արձագանքեց Անանյանը։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։

Նշենք, որ ՊԵԿ-ը և հարկատուն փոխադարձ համաձայնագիր են կնքում, որով պարտավորվում են անուններ չհրապարակել։ Հավանաբար, դա է պատճառը, որ երկու կողմն էլ անուններ չեն հնչեցնում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here