Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կայացել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: ՊԵԿ փոխնախագահը ամփոփել է ընթացիկ տարում իրենց գերատեսչության կատարած աշխատանքները:
«2019-ի 11 ամիսների ընթացքում ստվերի վերհանման արդյունքում վերականգնվել է 214 մլն դրամ. սա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին, այստեղ փոքր բիզնեսը գրեթե բացակայում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Պաշտոնյան ընդգծել է, որ եթե նախկինում ստվերային տնտեսությունը կազմում էր 40 տոկոս, ապա ներկայում այն 20-22 տոկոսի սահմաններում է: