Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի 2013-ի Նոբելյան մրցանակին արժանացել են ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ռոթմանը և Ռենդի Շելմանը, ինչպես նաև գերմանացի Թոմաս Զյուդհոֆը, վեզիկուլյար փոխադրման մեխանիզմների հայտնագործության համար,- հաղորդում է BBC գործակալությունը:
Այս գիտնականները հայտնագործել են մեխանիզմը, որի շնորհիվ բջիջները փոխանակում են ազդանշաններ՝ հասցնելով հորմոնները և այլ նյութերը այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա:
Այս մեխանիզմը հատկապես կարևոր է ուղեղի, իմունային և հորմոնային համակարգերի գործունեությունը բացահայտելու համար:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896): |