տուն Հասարակություն Շնորհավոր Ձեր կերտած տոնը, Անկախության ազատամարտիկնե՛ր. Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Եռաբլուրում

Շնորհավոր Ձեր կերտած տոնը, Անկախության ազատամարտիկնե՛ր. Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Եռաբլուրում

143
0

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Խոնարհում մեր Նահատակներին:

Շնորհավոր Ձեր կերտած տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here