տուն Uncategorized Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

644
0

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով։

Դժվար է խոսել Սպարապետի մասին։ Անուններ ու դեմքեր կան, որոնց կերպարն ամբողջական է, կատարյալ։

…Վազգեն Սարգսյանի կերպարը մնացել է հիշողությանս մեջ որպես համարձակ, պինդ, քաջ։ Նա մեր պետականության սիմվոլն է, մեր ազատ ու անկախ Հայրենիքի հիմնասյունը։ Մենք պարտական ենք նրան մեր ինքնորոշման իրավունքի, մեր խաղաղ բացվող առավոտների ու կյանքի համար։ Այսօր էլ առավոտը խաղաղ է բացվել, որովհետև սահմանը ամուր է Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակով։

Ասում են` Վազգեն Սարգսյանը պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում, դրա համար ուղղակի ասում ենք`շնորհավոր ծնունդդ, Սպարապետ։