տուն Քաղաքական Հայաստան Շնորհավոր ծնունդդ, հերոս Տիգրան Պողոսյան

Շնորհավոր ծնունդդ, հերոս Տիգրան Պողոսյան

581
0

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Հերոսը կդառնար 28 տարեկան:

Տիգրանը ծնունդով Հոռոմ գյուղից էր: 2014 թ. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո անցել էր սպայական ծառայության՝ Արցախում` Մարտակերտում: Մայրը՝ տիկին Սիլվան, պատմում է, որ Տիգրանը ժիր տղա էր: Սպորտով էր զբաղվում, մի քիչ չարաճճի էր, բայց ինչ անում էր՝ հումորով էր անում:  Երբ որոշեց, որ պիտի սպա դառնա, մայրը միանգամից համաձայնություն տվեց: Ասում է` Տիգրանիս համազգեստ շատ էր սազում: Եթե տղայի մտքով անցել է, սիրում է` ուրեմն պիտի գնա իր երազանքի հետևից: Գնաց…

Զինակից ընկերոջ կյանքը փրկելով՝ հերոսաբար զոհվեց Տիգրանը:

Այսօր մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու՝ նվիրված հերոսի հիշատակին:

Երևանի թիվ 40 դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Տիգրան Պողոսյանին: Միջոցառմանը ներկա են եղել Հերոսի հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, հյուրեր:

Տիգրան Պողոսյանի հարազատները միջոցառումից հետո կայցելեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Իսկ երեկոյան ժամը 19:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Վարդուհի Գասպարյանի «Մի կտոր հաղթանակ» վերտառությամբ գրքի շնորհանդեսը՝ նվիրված Տիգրան Պողոսյանին:

Հայկ Մագոյան