«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ ամենավառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Թող մշտապես շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր երեխաներին, ծնողներին այս հիասքանչ ու պայծառ օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր մատաղ սերնդին խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն ու բարեկեցիկ ապագա»: