Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառանլով Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին՝ գրել է.
Առողջ և մրցակցային պայմաններում համապետական ընտրություններ ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Արդյունքների վերաբերյալ խնդրում եմ մամուլին չճշտվսծ տեղեկություններ չհրապարակել, քանի որ ժամեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական արդյունքները, ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը