տուն Հասարակություն Իրավական ՇՄ նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել

ՇՄ նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել

295
0

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն «Ֆեյսբուքի» էջում գրել է․

««Ինֆոքոմ» լրատվական կայքում տեղ է գտել «Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը» վերտառությամբ հոդված։

«Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ն հարցմամբ դիմել էր Շրջակա միջավայրի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատներն (ինչին նախարարությունը չի տիրապետում) ու սեփականատերերի ցանկը։ Հարցմանն ի պատասխան ՇՄՆ համապատասխան աշխատակիցը տրամադրել էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների ցանկը, կազմակերպությունների և անձանց տվյալները, ձկնաբուծարանների գտնվելու վայրերը, ջրօգտագործման թույլտվության համարները, ժամկետները, ստորերկրյա հորերի քանակն ու ծավալները։

Սակայն, ի պատասխան «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ի մյուս՝ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի խորքային հորերին վերաբերող հարցմանը, սույն աշխատակիցը սպառիչ և ամբողջական պատասխանի փոխարեն այլ տեղեկատվություն է տրամադրել, որի առիթով ՇՄ նախարարությունում նշանակվել է ծառայողական քննություն։

✅Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ է «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ին օրենքի շրջանակներում փոխանցել նախկինում տեխնիկական վրիպակի պատճառով չտրամադրված տեղեկությունները։
Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար հարցումներ է ստանում «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ից և տրամադրում է սպառիչ պատասխաններ»։