տուն Հասարակություն ՇՄ դատախազը միջնորդել է դադարեցնել Անիի համայնքապետի լիազորությունները

ՇՄ դատախազը միջնորդել է դադարեցնել Անիի համայնքապետի լիազորությունները

192
0

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին` Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

ՀԺ-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանն ասաց, որ գրությունը ստացել են, կուսումնասիրեն, կքննարկեն, պահանջված ժամկետում իրենց մոտեցումը կհրապարակեն:

Մինչ այդ հրապարակումը, սակայն Անի խոշորացված համայնքի ավագանին է համայնքապետարանի կայքում հայտարարությամբ հանդես եկել եւ դատախազ Կարեն Գաբրիելյանի որոշումը որակել որպես քաղաքական  հետապնդում:

Մարալիկի Ավագանին մասնավորապես գրել է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է .

Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ։ «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ  օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here