Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում․ միայն վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա) և մահացել 4 (կին, տղամարդ և 2 երեխա) քաղաքացի, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է: