տուն Աշխարհ Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում

234
0

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում: Համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 19 հազարի, վարակված է մոտ 423 հազար մարդ: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` այժմ ավելի քան 2,6 միլիարդ մարդ աշխարհի տասնյակ երկրներում գտնվում է կարանտինի մեջ: Հնդկաստանը հայտարարեց երեքշաբաթյա խիստ կարանտինի մասին 1,3 միլիարդ մարդու համար:

Եվրոպայում զոհերի թվով առաջինը շարունակում է մնալ Իտալիան. այնտեղ արդեն մահացել է մոտ 7 հազար մարդ: Իտալիայից հիվանդներին սկսել են ընդունել Գերմանիայի հիվանդանոցները, նրանց տեղափոխում են օդային ճանապարհով: Գերմանացի բժիշկները հույս ունեն այնպիսի փորձ ձեռք բերել, որը հետո նրանց կարող է անհրաժեշտ լինել: Այժմ Գերմանիայում մոտ 33 հազար մարդ է վարակված, մահացել է 157 մարդ: