Այսօր՝ ժամը 09.57- ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում արկ է հայտնաբերվել: Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի ականանետի արկ` մարտական գլխիկով: Այնուհետև այն վնասազերծվել է ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակցի կողմից և տեղափոխել է անվտանգ տարածք: