ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։ Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելով Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող բնակարան, կատարել են գողություն՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս: