Շիրակի մարզում մարզաշխարհի ներկայացուցիչներն ի մի են բերել տարվա արդյունքները: Ընտրել են 2019 թվականի լավագույն 10-ը մարզիկներին: Մեծահասակների տասնյակի առաջին եռյակը գլխավորում է Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը, 2-րդ տեղում է Աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 3-րդ տեղը փակ գաղտնի քվեարկության արդյունքում զբաղեցրել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
Երիտասարդների խմբում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Վարազդատ Լալազարյանը՝ ծանրամարտ, Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգություն եւ Խաչատուր Պապիկյանը՝ազատ ոճի ըմբշամարտ:
2019 թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկների պատանիների եռյակում առաջատարը ազատ ոճի ըմբիշ Լյովա Գեւորգյանն է, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ծանրամարտիկներ Գարիկ Կարապետյանն ու Գևորգ Ղահրամանյանը: