Շիիտակե սնկից պատրաստված թուրմը սպանում է կանանց մոտ արգանդի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուսը: Այս վիրուսով վարակվում է կանանց 75 տոկոսը: Որոշ դեպքերում այն հանգեցնում է քաղցկեղի: Այս մասին հաղորդում է Meddaily-ն:
Կրծողների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ այս թուրմը թույլ է տալիս օրգանիզմն 90 օրում մաքրել այդ վիրուսից: Այն նաև թույլ է տալիս զգալի կրճատել ուռուցքի աճը: Մասնագետները նշում են, որ այն կարող է նաև կանխարգելիչ միջոց դառնալ քաղցկեղների դեմ:
Տեխասի համալսարանի դոկտոր Ջուդիթ Սմիթն ասել է, որ ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2008 թվականին: Այս միջոցը իմունոթերապիայի յուրահատուկ ձև է: